
Դոլարը թանկացել է

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 27-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410,34
դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,20%-ով:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 900.000 դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 406-409,5 դրամով և վաճառվում է 410,5-412 դրամով: