Բաժիններ՝

Կաթողիկոսն ընդունել է Ավստրիայի դեսպանին

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալուս Կրաուտին (նստավայրը` Վիեննա):

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորել է Ավստրիայի դեսպանին նշանակման առիթով` մաղթելով հաջողություն նրա առաքելության մեջ: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության առիթով, ինչի շնորհիվ ավելի են զորանում երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:

Վեհափառ Հայրապետը նաև խոսել է միջեկեղեցական հարաբերությունների, մասնավորապես Հայ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական ջերմ կապերի մասին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տարածաշրջանում խաղաղության ու համերաշխության պահպանության ուղղությամբ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների կողմից ձեռնարկվող քայլերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս