
ՕԵԿ-ը ՏԻՄ թեկնածուների հարցը դեռ չի քննարկել

«Այսօր առաջին օրն է, որ եկել եմ աշխատանքի: Կուսակցությունը դեռ չի հավաքվել: ՏԻՄ թեկնածուների հարցը չենք քննարկել, բայց առաջադրոմներ տարբեր մարզերում եղել են»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ կուսակցությունը կներկայացնի տեղական ինքնակառավարման մարմիններում առաջադրվող պաշտոնական թեկնածուների անունները:
Նշենք, որ օգոստոսի 22-ից ՀՀ մարզերում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Թեկնածուների առաջադրման վերջնական ժամկետը օգոստոսի 30-նն է: