«Այդ մասին` հաջորդ դասին»

«Մեր մեկնաբանությունը առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ մնում է նույնը՝ այդ մասին` հաջորդ դասին»,- այսպես մեկնաբանեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ի պատասխան տարածված այն լուրերի, թե ԲՀԿ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկա ընտրությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ maxinfo գործակալության տեղեկություններով, ԲՀԿ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկայում կոալիցիային մաս կազմելու և գործող նախագահին սատարելու մասին:


Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031