
Samsung-ի բաժնետոմսերի գինը նվազել է Apple-ի հետ վեճում պարտությունից հետո

Այսօր՝ օգոստոսի 27-ին, կորեական բորսայում աճուրդի առաջին ժամերի ընթացքում Samsung-ի բաժնետոմսերի գինը նվազել է 7.7 %-ով և կազմել են շուրջ 1,04 հազար դոլար: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Ընկերության բաժնետոմսերի գնի նվազումը ամենամեծն է 2008թ. հոկտեմբերից սկսած:
Բորսայում Samsung-ի բաժնետոմսերի գնի նվազումը կապված է ԱՄՆ դատարանում Apple ընկերության հետ վեճում պարտություն կրելու հանգամանքով:
Նշենք, որ ընդամենը օրեր առաջ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի դաշնային դատարանը Samsung ընկերությանը մեղավոր է ճանաչել իր հիմնական մրցակից Apple-ի 6 արտոնագրերը խախտելու համար: Դատարանը Samsung-ին պարտավորեցրել է 1,05 մլրդ դոլարի փոխհատուցում վճարել Apple-ին: