Եվրոպական Կենտրոնական բանկը չի փոխել վերաֆինանասավորման տոկոսադրույքը` թողնելով ռեկորդային ցածր` տարեկան 0,75 տոկոսի մակարդակում:
«Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ չնայած որոշակի տարաձայնություններին՝ «մենք ամբողջությամբ համաձայն ենք իրար հետ այն հարցում, որ ցանկանում ենք տեսնել հակամարտության վերջը Սիրիայում և կայուն Սիրիա»
Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատրաստվում է վավաերագրական ֆիլմ նկարահանել հայտնի ռուս մաթեմատիկոս, Պուանկարեյի թեորեմի ապացույցի հեղինակ Գրիգորի Պերելմանի կյանքի մասին:
Windows 8-ի ծածկագիրը կուղարկվի համակարգիչ արտադրողներին, իսկ օգոստոսի կեսերից այն կարող են ստանալ նաև մշակողներն ու ընկերության գործընկերները:
«Այսօր չկա քաղաքապետ փոխելու պահանջ, և պարոն Հակոբյանը չպե’տք է խառնվի այս իրավիճակին: Գիտեմ, որ այս ընտրություններին պարոն Հակոբյանը չեզոք է մնալու: Եվ դա, կարծում եմ, ճիշտ է, որովհետև ժողովուրդը կկարողանա ճիշտ կողմնորոշվել»,- ասում է Կապանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արտուր Աթայանը:
Հիշեցնենք նաեւ, որ օրերս նախաձեռնությամբ հանդես եկան նաեւ մի շարք հայկական ընկերություններ, որոնք պատրաստակամություն հայտնեցին բազմազան օգնություն տրամադրել Սիրիայից Հայաստան տեղափոխված հայրենակիցներին, սկսած կացարանից, ֆինանսական, նյութական օժանդակությունից մինչեւ աշխատանքով ապահովում եւ մասնագիտական վերապատրաստում:
«Կարծում եմ՝ մարզպետը ևս գիտակցում է, որ իմ վերընտրվելու դեպքում բավական հեշտ կլինի նաև իր համար: Այստեղ պարզապես կուսակցական խնդիրներ կան, և չեմ կարծում, թե մարզպետն ամբողջությամբ պետք է ստանձնի այդ գործը»:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, իր ղեկավարած գերատեսչության գնահատականներով` Հայաստանի տնտեսական աճը 6.5% է: Այսօր` օգոստոսի 2-ին կառավարության նիստի ժամանակ Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ 2012 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության 7.8% ցուցանիշը բավականաչափ հուսադրիչ է: Ֆինանսների նախարարը նշել է, որ հատկապես ուրախալի է արդյունաբերության 13%, գյուղատնեսություն` 8.1, ծառայությունների 12% աճը: Շինարարության ոլորտում թեեւ […]
Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում նաև հերթական անգամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ուշադրոթյունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը բնակեցնում է իր կողմից բռնազավթված Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը և ԼՂՀ այլ բռնազավթված տարածաշրջաններ:
ՌԴ-ն այսօր ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս ունի ՀՀ-ի վրա ազդելու քաղաքական և տնտեսական այնպիսի լծակներ, որ ցանկացած «սհաթի օրհնությունն» ընդամենը տեխնիկայի հարց է:
Արարատի զորամասում գրանցվել է միջադեպ. ըստ զորամասի զինծառայող Գրիգոր Տոնապետյանի հայտարարության՝ «մարտական հենակետում սաղավարտը գլխին չլինելու պատճառով ծեծի է ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից»:
Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Օլիմպիական մրցաշարի №106 մենամարտը դիտելուց հետ, մենք եկանք այն եզրակացության, որ մրցավարը պետք է դադարեցներ մենամարտը ու հաղթանակ պարգևեր ճապոնացի բռնցքամարտիկ Շիմիցուին:
Պուտինի շրջապատում զարմանք են հայտնել Բերեզովսկիի վարքագծի առնչությամբ: Հարցին` պե՞տք է արդյոք Բերեզովսկի սպառնալիք զգա Ռուսաստանի նախագահի կողմից, Պուտինի մամլո քարտուղար Դմիրտրի Պեսկոբը պատասխանել է. «Ես չգիտեմ»:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 2-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.50 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.06 %-ով կամ 0.25 կետով:
«Արմավիայի» փոխանցմամբ` Երեւանից Հալեպ ուղեւորների թիվը ժամը 16:00-ի դրությանբ կազմում է 47 մարդ: Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը իրականացվում է 50 տեղանոց SAG-200 օդանավով :
Ֆինանսների նախարարության կանխատեսումներով՝ տարվա վերջում գնաճը կլինի 4%-ից փոքր-ինչ ներքև, եթե միջազգային զարգացումները կտրուկ փոփոխություններ չառաջացնեն: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
Հ ոստիկանությունը վերաորակավորել է «Հարսնաքարի» գործով կալանավորված վեց հոգու մեղադրանքները, և եթե նախկինում քրեական օրենսգրքի մեկ հոդվածի հատկանիշներով էին մեղադրանքներ առաջադրված, ապա այժմ` երեք:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է Ահաբեկչության դեմ պայքարի 2011 թվականի զեկույցը, որում, մասնավորաբար, նշված է…
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է սպասարկման նորաբաց սրահի աշխատանքներին
Մրցումների հինգ օրերի արդյունքներով, 30 մեդալներով, որոնցից 17-ը` ոսկե, առաջատարը Չինաստանի օլիմպիական ընտրանին է, երկրորդ տեղում` 29 մեդալով, այդ թվում` 12 ոսկե, ԱՄՆ-ն է, երրորդ հորիզոնականում Հարավային Կորեայի թիմն է` 12 մեդալով, որոնցից 6-ը` ոսկե:
Մխիթար Ալումյանը հետագայում ինչո՞ւ է այլափոխել իրողություններն ու այսօր կատարվածի միանգամայն այլ պատկեր է ներկայացնում՝ իր խղճի, գուցե նաև հիշողության խնդիրն է:
Ազնավուրը օգոստոսի 16-ին ելույթ կունենա 25 հոգանոց երաժիշտների խմբի հետ և մոտ մեկ ու կես ժամ կկատարի իր հիթերը:
Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանը հուլիսի 30-ին մերժել է խարդախության համար Ռուսաստանում հետապնդվող ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հայցն ընդդեմ ԱՄՆ քաղաքացի, «Եվրասիական ժողովրդավարական նախաձեռնություն» նյույորքյան ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Պյոտր Զալմաևի:
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ընդունել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մորը` Քրիսիան Ասանժին: Ըստ «The Daily Telegraph»-ի, Կորեան նրա հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Էկվադորը` լինելով մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, հանգամանորեն կքննարկի Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքը:
«Եթե օլիմպիական իդեալներն իսկապես գոյություն ունենային, ապա օլիմպիադաները երբեք չէին անցկացվի հիտլերյան Գերմանիայի կամ պուտինյան Ռուսաստանի նման երկրներում»,- «The Times»-ում հրապարակված հոդվածում գրել է ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը:
Օգոստոսի 2-ից ուժի մեջ են զինծառայողների դրամական օգնության և պարտադիր պետական ապահովագրության գումարների` կառավարության որոշմամբ վերանայված չափերը:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Շտապօգնության աշխատակիցների կողմից վարորդին եւ ուղեւորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Աշնանը կարող են ֆորսմաժորային քաղաքական զարգացումներ տեղի ունենալ, սկսած նախագահական ընտրապայքարում հայտնի կամ նոր թեկնածուների հայտնվելուց՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«…Իսկ թե այլընտրանք քաղաքական ուժի հետ Ս. Բալասանյանը կշարունակի՞ ճանապարհը՝ ժամանակը ցույց կտա»:
Գիզայի ղպտիների արքեպիսկոպոսի ներկայացուցիչը ասել է, թե Դաշուր գյուղից ողջ քրիստոնյա ազգաբնակչությունը փախել է: «Ամբոխը թալանում ու այրում էր խանութներն ու ահաբեկում տեղի բնակչությանը՝ ստիպելով լքել իրենց տները», հոգևորականի խոսքն է մեջբերում գործակալությունը: