
Ընդունել է Ասանժի մորը

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ընդունել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մորը` Քրիսիան Ասանժին: Ըստ «The Daily Telegraph»-ի, Կորեան նրա հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Էկվադորը` լինելով մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, հանգամանորեն կքննարկի Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքը:
Հիշենցնենք, որ Ջուլիան Ասնաժը հունիսի կեսից գտնվում է Մեծ Բրիտանիայում Էլվադորի դեսպանատանը: Նա այնտեղ է հայտնվել այն բանից հետո, երբ Լոնդոնի դատարանը մերժեց Ասանժին` Շվեդիա արտաքսելու մասին վերաքննիչ բողոքը: Ասանժը մտավախություն ունի, որ Շվեդիան իրեն կարող է հանձնել ԱՄՆ-ին, որտեղ նա մեղադրվում է լրտեսության և գաղտնի տեղեկատվության հրապարակման մեջ: