Սիրիահայերի օգնության հանձնախումբը կօգնի բիզնես սկսել

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ պալատը ստեղծում է սիրիահայերի օգնության հանձնախումբ: Այդ հանձնախումբը խորհրդատվություն կտրամադրի այն սիրիահայերին, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան եւ այստեղ զրոյից սկսել իրենց բիզնեսը:

Արայիկ Վարդանյանն ասել է, որ լսելով սիրիահայերին, կփորձեն նաեւ դիմել կառավարությանը նրանց համար արտոնությունների առաջարկով:

Հիշեցնենք նաեւ, որ օրերս նախաձեռնությամբ հանդես եկան նաեւ մի շարք հայկական ընկերություններ, որոնք պատրաստակամություն հայտնեցին բազմազան օգնություն տրամադրել Սիրիայից Հայաստան տեղափոխված հայրենակիցներին, սկսած կացարանից, ֆինանսական, նյութական օժանդակությունից մինչեւ աշխատանքով ապահովում եւ մասնագիտական վերապատրաստում: Այդ ամենի համար ստեղծվեց նաեւ օպերատիվ աջակցության գրասենյակ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031