Windows 8-ը պատրաստ է վաճառքի

Microsoft ընկերությունը ներկայացրել է Windows 8 օպերացիոն համակարգի մշակումն ու փորձարկումն ավարտելու մասին. տեղեկացնում է ընկերության պաշտոնական բլոգը:  RTM(Release to Manufacturing) տարբերակը կստանան համակարգիչների մատակարարները:

Օգոստոսի 15-ից պլատֆորմի հասանելիությունը կհատկացվի  MSDN եւ TechNet ցանցերում գրանցվածներին: Մեկ օր անց օպերացիոն համակարգը հասանելի կդառնա Microsoft Software Assurance ծառայությունում գրանցվածներին, ինչպես նաեւ գործընկերական Microsoft ցանցի մասնակիցներին: Օգոստոսի 20-ից Windows 8 կստանան Microsoft Action Pack Providersում գրանցվածները, իսկ սեպտեմբերի 1-ից այն կարող են պատվիրել մեծ քանակությամբ լիցենզիաներ ձեռք բերած կորպորատիվ անձինք

Ըստ այդմ՝ Windows 8-ի ծածկագիրը կուղարկվի համակարգիչ արտադրողներին, իսկ օգոստոսի կեսերից այն կարող են ստանալ նաև մշակողներն ու ընկերության գործընկերները:
Շարքային օգտատերերին այն հասանելի կլինի հոկտեմբերի 26-ից: Բոլոր նրանք, ում համակարգիչներին առկա են XP, Vista կամ Windows 7 արտոնագրված օպերացիոն համակարգերը, համակարգը կարող են թարմացնել 39,9 դոլարով:
Մինչ այդ՝ Microsoft-ը թողարկել էր Windows 8-ի 3 նախնական տարբերակներ՝ Developer Preview (2011թ. սեպտեմբեր), Consumer Preview (2012 թ. փետրվար) և Release Preview (2012 թ. մայիս): Դրանք անվճար են, սակայն աշխատում են սահմանափակ ժամկետով: Release Preview-ը հնարավոր է օգտագործել մինչև 2013-ի հունվարի 16-ը:

Տեսանյութեր

Լրահոս