
Փախել է Պուտինից

Լոնդոնաբնակ հայտնի ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանումից առաջ մեկնել է Բեծ Բրիտանիայի մայրաքաղաքից: Ըստ Life News-ի, ռուսաստանի իշխանություններից խուսափող գործարարը մեկնել է Իսրայել` մտավախություն հայտնելով, որ կարող է իր նկատմամբ հերթական մահափորձն իրականացվի: «Նախկին մահափորձերը կազմակերպվել են հատուկ ծառայությունների կողմից, այդ մասին բացահայտ գրել են անգլիական ԶԼՄ-ները: Սակայն ես Սքոթլանդ-Յարդի Անգլիայի այլ հատուկ ծառայությունների հուսալի ձեռքերում եմ, որոնք պաշտպանում են իմ կյանքը»,- ասել է Բերեզովսկին:
Պուտինի շրջապատում զարմանք են հայտնել Բերեզովսկիի վարքագծի առնչությամբ: Հարցին` պե՞տք է արդյոք Բերեզովսկի սպառնալիք զգա Ռուսաստանի նախագահի կողմից, Պուտինի մամլո քարտուղար Դմիրտրի Պեսկովը պատասխանել է. «Ես չգիտեմ»: