Քարահունջի մոտ իրանական բենզատար է շրջվել

Գորիս-Կապան ավտոճանապարհի` Քարահունջ գյուղի մոտակայքում,  օգոստոսի 2-ին, ժամը 12-ի սահմաններում շրջվել է վառելիքատար ավտոմեքենա, կա վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Անհրաժեշտ է եղել հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Սկանյա 420» մակնիշի (վարորդը Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի, Արդիլ քաղաք, վարորդ` Բախտիար Օսման) 117146 համարանիշով վառելիքատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Թափվել է մոտ 20 տ վառելիք:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Շտապօգնության աշխատակիցների կողմից վարորդին եւ ուղեւորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031