Բաժիններ՝

Ադրբեջանցի բռնցքամարտիկի հաղթանակը չեղյալ են համարել

Լոնդոնի օլիմպիական խաղերում սկանդալն էր գրանցվել ադրբեջանցի բռնցքամարտիկի մասնակցությամբ մենամարտում դատավորը բացահայտ կողմնապահություն էր դրսևորել ու բազմաթիվ նոգդաուններ չհաշվելով՝ հաղթանակը շնորհել ադրբեջանցուն:

Եվ ահա Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցացիան (AIBA) չեղյալ է համարել ադրբեջանցի բռնցքամարտիկ Մագոմեդ Աբդուլհավիդովի հաղթանակը ճապոնացի Սատոշի Շիմիցուի նկատմամբ՝ Օլիմպիական խաղերի 1/8-րդ եզրափակիչում (56 կգ):

Մենամարտը կայացել է երեկ երեկոյան: Մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվել է ադրբեջանցի մարզիկին` 22-17: Սակայն վերջին ռաունդում Աբդուլհամիդովը մի քանի անգամ տապալվել է ռինգին: Իսկ մրցավարը գեթ մեկ անգամ նոկդաուն չի արձանագրել: Ճապոնական կողմը բողոքարկել է որոշումը, և այն բավարարվել է:

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Օլիմպիական մրցաշարի №106 մենամարտը դիտելուց հետ, մենք եկանք այն եզրակացության, որ մրցավարը պետք է դադարեցներ մենամարտը ու հաղթանակ պարգևեր ճապոնացի բռնցքամարտիկ Շիմիցուին: Այս կապակցությամբ մենք չեղյալ ենք համարում նախնական որոշումը ու հաղթանակը շնորհում ճապոնացուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս