Բաժիններ՝

Եթե՝ ԱՊՊԱ, ապա՝ «ԳՆԱՊՊԱ»

Ֆինանսների նախարարության կանխատեսումներով՝ տարվա վերջում գնաճը կլինի 4%-ից փոքր-ինչ ներքև, եթե միջազգային զարգացումները կտրուկ փոփոխություններ չառաջացնեն: Այս մասին ՀՀ կառավարության՝ այսօր՝ օգոստոսի 2-ին, տեղի ունեցած նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
Ասվածի մեջ ամենաուշագրավը «եթե» բառն է։ Այն պարզապես նշանակում է, որ կառավարությունը չի բացառում կտրուկ փոփոխությունների հնարավորությունը և ի սկզբանե ապահովագրում է իրեն։ Ավելին, հաշվի առնելով գազի գնի շուրջ խոսակցությունները` իշխանությունները ոչ միայն չեն բացառում, այլև շատ հավանական են համարում թույլատրելիից բարձր գնաճը։ Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռուսաստանն այս տարվա հոկտեմբերի մեկից 1000 խմ գազի գինը բարձրացնելու է մինչև 240 դոլար, իսկ հաջորդ տարվա սկզբից՝ 320։ Իսկ գազի գնի այդպիսի բարձրացումը գնաճի ցուցանիշը կավելացնի նվազագույնը 2 տոկոսային կետով։
Իհարկե, այս հաշվարկները դեռ հիմնված են խոսակցությունների վրա, սակայն պատմությունը ցույց է տվել, որ վերջին տարիների «գազային խոսակցությունները» վաղ թե ուշ իրականություն են դառնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս