Բաժիններ՝

Այսօր հայ օլիմպիականները ելույթներ չունեն

30-րդ ամառային Օլիմպիական խաղերի վեցերորդ օրը Հայաստանը ներկայացնող մարզիկները մրցելույթներ չունեն։
Հայաստանի օլիմպիական թիմի 25 ներկայացուցիչներից 9-ը արդեն դուրս են մնացել հետագա պայքարից, վերջինը երեկ ձախողվեց ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը, ով պոկում վարժությունում առաջին հաջող փորձից հետո չկատարեց մյուս երկուսը, իսկ հրման ժամանակ ընդհանրապես զրո ստացավ:

Մրցումների հինգ օրերի արդյունքներով, 30 մեդալներով, որոնցից 17-ը` ոսկե, առաջատարը Չինաստանի օլիմպիական ընտրանին է, երկրորդ տեղում` 29 մեդալով, այդ թվում` 12 ոսկե, ԱՄՆ-ն է, երրորդ հորիզոնականում Հարավային Կորեայի թիմն է` 12 մեդալով, որոնցից 6-ը` ոսկե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031