Բաժիններ՝

Կապիտան Կիրակոսյանը ծեծել է զինվորին

Արարատի զորամասում գրանցվել է միջադեպ. ըստ զորամասի զինծառայող Գրիգոր Տոնապետյանի հայտարարության՝ «մարտական հենակետում սաղավարտը գլխին չլինելու պատճառով ծեծի է ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից»:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում  հայտնել է, որ  նախաքննության ընթացքում կպարզվի, թե միջադեպն ինչպես է եղել իրականում:

Այս պահին զինվորը գտնվում է ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում:

«Նյութերը ՀՀ ոստիկանությունը ուղարկել է  տարածքային քննչական բաժին»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը, ավելացնելով,  որ գործի մասին կտրվի հավելյալ տեղեկություն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031