Ամերիկացիները վավերագրական ֆիլմ կնհարահանեն ռուս հանճարի մասին
Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատրաստվում է վավաերագրական ֆիլմ նկարահանել հայտնի ռուս մաթեմատիկոս, Պուանկարեյի թեորեմի ապացույցի հեղինակ Գրիգորի Պերելմանի կյանքի մասին: Այդ մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ին հայտնել է իսրայեալցի լրագրող Ալեքսանդր Զաբրովսկին, ումից երեք տարի է պահանջվել ռուս մաթեմատիկոսի հետ համագործակցության պայմանագիր կնքելու համար:
Լրագրողն ասել է, որ Քեմերոնին շատ է հետաքրքրել պետերբուրգյան գիտնականի արտասովր կյանքի մասին պատմությունը: Նշենք, որ Պերելմանը հայտնի է իր մեկուսացված կյանքով, նա ապրում է միայնակ, գրեթե չի շփվում որևէ մեկի հետ և բնակարանից դւորս է գալիս միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: «Համոզված եմ, այդ մարդկանց կհաջողվի Պերելմանի մասին սուպերկինո նկարահանել: Նկարահանումները, դերասանների ընտրությունը ամբողջությամբ իրականցնելու են ամերկկացնեերը»,- ասել է Զաբրովսկին, ով նաև Քեփմերոնին առաջակել է ֆիլմի անվանման իր տարբերակը «Երկնային բանաձև»: 2011 թվականին Զաբրովսկին պատմել է Պերելմանի հետ շման իր փորձի մասին: «Հանճարի բնավարությունը բավական բարդ է, սակայն նա ամենևին ցնորված չէ, ինչպես նրան ներկայացնում են: Կյանքում նա միանգամայն սթափ, նպատակասլաց, ազարտային մարդ է, ունի նաև հումորի լավ զգացում»,- ասել է լրագրողը: Պերելմանը գիտությամբ զբաղվում է 1990-ականների սկզբից: Պուանկարեյի թեորեմի ապացուցումը գիտության մեջբ իսկական բեկում մտցրեց: Այդ թեորեմը համարվում է տոպոլոգիայի ամենահայտնի խնդիրներից մեկը: Այդ խնդրի լուծման համար Պերելմանը 1996 թ. արժանացել է Մարթեմատիկոսների եվրոպական միության խոշոր դրամական պարգևի, սակայն հրաժարվել է այն ընդունել: 2006 թվականին մաթեթմատիկոսին ցանկանում էին շնորհել Ֆիլդսի շքանշանը, սակայն նա կրկին արհամարեց այդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը: Նույն թվականին Science ամսագիրը Պուանկարեի թեորեմի ապացուցումը որակեց որպես տարվա գիական հայտնություն: 2007 թվականին բրիտանական «The Daily Telegraph»-ը հրապարակեց «Այսօր ապրող 100 հենճարների» ցանկը, որում Պերելմանը զբաղեցնում է 9-րդ տեղը: Նախորդ տարվա սեպտեմբերին էլ հայտնի է դարձել, որ մաթեթմատիկոսը հրաժարվել էռուասատանի գիոտթյունների ակադեմիայի անդամ դառնառոլւ առաջարկությունից: