Բաժիններ՝

Դեպի Հալեպ «Արմավիայի» լրացուցիչ չվերթը կայացավ

«Արմավիա» ընկերությունը,  այսօր` օգոստոսի 2-ին ժամը 14:01-ին իրականացրել է  Երեւան- Հալեպ- Երեւան  լրացուցիչ առաջին չվերթը: Այս մասին հայտնեցին «Արմավիայի» լրատվական ծառայությունից:

Հալեպից  Երեւան  ինքնաթիռը, ըստ նախատեսվածի, «Զվարթնոց» օդանավակայան կժամանի օգոստոսի 2-ին ժամը 18:25-ին»,- հայտնեցին նրանք:

«Արմավիայի» փոխանցմամբ` Երեւանից Հալեպ ուղեւորների թիվը ժամը 16:00-ի դրությանբ կազմում է 47 մարդ: Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը իրականացվում է 50  տեղանոց  SAG-200 օդանավով :

Հիշեցնենք որ առաջին  լրացուցիչ չվերթը նախատեսված էր օգոստոսի 1-ին, «Բոինգ» 108 տեղանոց օդանավով: Սակայն  ուղևորների բացակայության պատճառով այն չկայացավ: Նշվածից ելնելով 108 տեղանոց «Բոինգ» օդանավը օգոստոսի 2-ին փոխարինվեց  SAG-200 օդանավով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս