Բաժիններ՝

Ազնավուրը ելույթ կունենա Ախալցխայում

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը կմասնակցի  Ախալցխայում վերականգնված Ռաբատ ամրոցի բացման առիթով կազմակերպվելիք տոնական համերգին: Այս մասին հայտնում է վրացական Грузия Online լրատվական գործակալությունը՝վկայակոչելով «Ռուստավի 2» հեռուստաալիքին:

Ազնավուրը օգոստոսի 16-ին ելույթ կունենա 25 հոգանոց երաժիշտների խմբի հետ և մոտ մեկ ու կես ժամ կկատարի իր հիթերը:

Վրաստանի իշխանությունները ամբողջովին վերականգնել են ամրոցը, որից ընդամենը ավերակներ էին մնացել: Աշխատանքները տևել են 10 ամիս: Այժմ ավարտին է մոտենում աշխատանքը ամֆիթատրոնում, որտեղ էլ հենց ելույթ կունենա Ազնավուրը:

Հիշեցնենք, որ Ազնավուրի ծնողները Ախալցխայից են, որը ներկայումս Վրաստանի կազմում գտնվող հայաշատ բնակավայրերից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031