Բաժիններ՝

Տնտեսական աճը 6.5% է

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, իր ղեկավարած գերատեսչության գնահատականներով` Հայաստանի տնտեսական աճը 6.5% է:

Այսօր` օգոստոսի 2-ին կառավարության նիստի ժամանակ Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ 2012 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության 7.8% ցուցանիշը բավականաչափ հուսադրիչ է:

Ֆինանսների նախարարը նշել է, որ հատկապես ուրախալի է արդյունաբերության 13%, գյուղատնեսություն` 8.1, ծառայությունների 12% աճը: Շինարարության ոլորտում թեեւ գրանցվել է անկում, սակայն, ըստ նախարարի, կա նաև ուրախալի փաստ. բնակչության միջոցներով իրականացվող շինարարությունն աճել է: «Բնակչության հաշվին շինարարությունը մի քանի տարի անկում էր ապրում, հիմա տեղից սկսել է շարժվել»,- ասել է Վ. Գաբրիելյանը (նշենք, որ 2011թ. տվյալներով բնակչության հաշվին իրականացված շինարարության ծավալները նվազել էին շուրջ 30%-ով):

Ֆինանսների նախարարը համոզմունք է հայտնել, որ տնտեսական միտումները կպահպանվեն ողջ տարվա ընթացքում, իսկ պետական բյուջեի եկամուտների պլանը կկատարվի:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս