Բաժիններ՝

Կարեն Վարդանյան. Հայաստանի 82-րդ տեղում գտնվելը խայտառակություն է

Ապրիլի 10-ին «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` հանդիսանալով Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, հրապարակել էր Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ «2013թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցի» հիմնական արդյունքները: Ըստ զեկույցի՝ Հայաստանը բարելավվել է իր դիրքը աշխարհում՝ զբաղեցնելով 82-րդ հորիզոնականը՝ 144 երկրների շարքում (նախորդ տարվա համեմատությամբ 12 տեղով իր դիրքի բարելավման և ընդհանուր միավորի 8.6%-անոց աճի շնորհիվ):

Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություների միության 13-րդ համագումարի ժամանակ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ մեկնաբանելով այս ցուցանիշը, ասաց, որ թեև Հայաստանը որոշ առաջընթաց գրանցել է, սակայն, 82-րդ տեղում գտնվելը, նրա բնորոշմամբ՝ խայտառակություն է: Այդ ամենի պատճառը, ըստ Կ. Վարդանյանի՝ պետության, մասնավոր հատվածի և քաղաքացիների ՏՏ գործիքների քիչ կիրառումն է:

«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի պետությունն այս առումով դառնա լոկոմոտիվ և փորձել այդ կերպ տարբեր պետական մարմինների շրջանում մեծացնել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով աշխատանքի արդյունավետությունը»,- ասաց Կ. Վարդանյանը՝ նշելով, որ այս առնչությամբ իրենք արդեն իսկ որոշ գերատեսչությունների, օրինակ՝ Պաշտպանության նախարարության և այլ կառույցների հետ սկսել են համագործակցել:

ՏՏ գործիքների քիչ կիրառությունը ըստ Կ. Վարդանյանի՝ պայմանավորված է մրցակցային դաշտի բացակայությամբ, երբ օրինակ՝ ընկերությունում 1-2 աշխատող է, իսկ այդ պարագայում նոր տեխնոլոգիաների կիրառությունը սահմանափակվում է: Նա նշեց նաև, որ ՏՏ գործիքների կիրառման առումով որոշակի դրական միտում նկատվում է անհատների շրջանում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս