Պետրոս Մակեյան. ՀԱԿԿ-ն ՀՀՇ-ն է` գումարած Կոնգրեսի նոմենկլատուրան

168.am-ը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նա այսօր չի մասնակցել ՀԱԿԿ համագումարին:

«Եթե հրավեր չենք ստացել, ո՞նց կարող էինք մասնակցել»,- ասաց Պ. Մակեյանը, ով իրենց չհրավիրելու պատճառները չմանրամասնեց` խորհուրդ տալով այդ հարցով դիմել ՀԱԿԿ-ին:

Իսկ ՀԱԿ կուսակցության ձևավորման մասին էլ նշեց, որ կուսակցությանը մաղթում է հաջողություն, ծրագրերի իրականացում:

Մեր հարցին, թե համագումարին հրավիրված էին ԲՀԿ ու ՀՅԴ-ն, և արդյո՞ք ինքը վիրավորված չի զգում, որ իրենց, որպես ՀԱԿ անդամներ՝ չհրավիրեցին, Պ. Մակեյանը պատասխանեց. «Ընդհակառակը, իմ տպավորությամբ իրենք շնորհակալություն են հայտնում  նախկին գործընկերներին, ՀԱԿ դաշինքին, և, իմ իմանալով, դաշինքի մաս կազմող կուսկացություններից  շատերին չեն հրավիրել համագումարին:

Կարդացեք նաև

Փաստորեն, դա արդեն նոր գործելաոճ է ձևավորում Հայաստանում: Իմիջիայլոց, Հայաստանում շատ նոր քաղաքական գործելաոճեր ձևավորվել է ՀՀՇ-ով, հիմա անցնում է ՀԱԿԿ-ով, որը, ցավոք, միշտ ի վնաս մեր ժողովրդին է աշխատում»:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀՇ-ի և ՀԱԿԿ-ի միջև տարբերություններին, ապա Պետրոս Մակեյանը նա նշեց. «Ես նախկինում ասել էի, որ դա ՀՀՇ կուսակցությունն է ` գումարած կոնգրեսի նոմենկլատուրան: Մարդիկ, ովքեր այս հինգ տարիներին քաղաքական արենա մտան՝ կաբինետային ընդդիմության տեսքով»:

Տեսանյութեր

Լրահոս