Ստեփան Մարգարյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին. Եթե մասնակցեինք ընտրություններին, անշուշտ, կպահանջեինք

Այսօր ՀԱԿ համագումարին հրավիրվյալների թվում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Իսկ կուսակցությունից ներկայացել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Վերջինս 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ կուսակցության ստեղծմանը` ասաց. «Ես շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետև քաղաքական ուժ է, որը մեծ ճանապարհ է անցել: Հայ ազգային կոնգրեսը` շարժում լինելով, կարողացավ դիմանալ 5 տարի, իսկ շարժումը, գիտեք, որպես կանոն` խիստ կազմակերպական բնույթ չեն ունենում և հիմա ժամանակն է ավելի կուռ կառուցվածքի ստեղծման, ինչն իրենք արեցին»:

Հարցին, թե ԲՀԿ-ՀԱԿ երկխոսությունը, բանակցությունները շարունակական բնույթ կրելո՞ւ են, Ս. Մարգարյանը պատասխանեց. «Մենք համագործակցել ենք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանից սկսած, համագործակցում ենք բազմաթիվ հարցերի շուրջ խորհրդարանում աշխատանքների ժամանակ, և համագործակցում ենք հիմա նախընտրական շրջանում: Մենք այս պահին նախընտրական շրջանում ընտրությունների վերահսկման վերաբերյալ համագործակցում ենք, քննարկում ենք»:

Իսկ հարցին, թե ԲՀԿ-ն կիսո՞ւմ է ՀԱԿ-ի` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, նա պատասխանեց. «Հիմա նախընտրական շրջան է, քաղաքապետարանի ավագանի ենք ընտրում: Մենք հիմա խոսում ենք այդ մասին: Նախագահական ընտրություններն ավարտվել են Հայաստանում»:

Կարդացեք նաև

Մեր ճշտող հարցին՝ այսինքն` չէի՞ք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ս. Մարգարյանը պատասխանեց. «Մենք չենք մասնակցել ընտրություններին, բնականաբար, չէինք պահանջում: Եթե մասնակցեինք, անշուշտ, կպահանջեինք: Մենք չենք մասնակցել նախագահական ընտրություններին»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս