Առանց Ծառուկյանի

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանը և Գուրգեն Արսենյանը տրամագծորեն հակառակ քարոզչություն են իրականացնում: Օսկանյանը քննադատում է իշխանություններին, նրանց մեղադրում ընտրակեղծարարության մեջ, իսկ Արսենյանը` ընդհակառակը, խոսում է ՀՀԿ-ականների հետ ունեցած անձնական մտերմության և Երևանը բարեկարգելու հարցում նրանց հետ ունեցած ընդհանուր ծրագրերի մասին: Հենց այս հակադրությամբ է բացատրվում այն հանգամանքը, որ Արսենյանը և Օսկանյանը գերադասում են միաժամանակ չմասնակցել նախընտրական հանդիպումներին, քանի որ հակադրությունն ավելի տեսանելի ու անհասկանալի կլինի:

Բայց նման մոտեցումը կարող է իր պատճառներն ունենալ. Օսկանյանը փորձում է պահպանել իր քաղաքական դեմքը` հանդես գալով որպես ընդդիմադիր գործիչ, իսկ Արսենյանը փորձում է ցույց տալ, որ քաղաքապետի թեկնածուն ինքն է, և պատրաստ է աշխատել ՀՀԿ-ականների հետ, եթե քաղաքապետ ընտրվելու հնարավորություն ստանա: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում նախընտրական քարոզարշավին, քանի որ պարզ չէ, թե կողմերից որ մեկի դիրքորոշումը պետք է ներկայացնի:

Մանրամասները՝ «168 ԺԱՄ»-ի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930