Աղվան Հովսեփյանը հրաժարվեց մեկնաբանել

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակի միջոցառումներին ներկա էր նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինս ելույթ չունեցավ, հանդես չեկավ շնորհավորական խոսքով, բայց մինչև վերջ ներկա գտնվեց արարողությանը:

168.am-ը փորձեց Աղվան Հովսեփյանին հարց ուղղել իր նոր պաշտոնի առնչությամբ: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրության համաձայն` ստեղծվելու է միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով, որը գլխավորելու է Աղվան Հովսեփյանը:

Ա. Հովսեփյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին և, դիմելով իր խոսնակ Սոնա Տռուզյանին, ասաց. «Սոնային հարցրեք, եթե թույլ տա՞…»: Սակայն հաջորդեց Տռուզյանի բացասական պատասխանը: Ա. Հովսեփյանին հարցեր ուղղելու մեր մյուս բոլոր փորձերը ևս անհաջող անցան` նա մնաց անդրդվելի: Մեր հարցադրումներին Ա. Հովսեփյանը չէր արձագանքում` նա միայն ժպտում էր:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30