«Դորոժնիկ» ընկերության պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքը առաջինը չէ (լուսանկարներ)

Գյումրիում «Դորոժնիկ» ընկերության կողմից այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը առաջին դեպքը չէ: Դեռ մեկ տարի առաջ՝ 2012 թվականի հոկտերմբերի 12-ին նմանատիպ մի դեպք էլ գրանցվել է Վանաձոր քաղաքում: Զորավար Անդրանիկի 50 հասցեում «Դորոժնիկ» ՍՊԸ-ին պատկանող տրակտորը հարվածել էր «Գազ-24» մակնիշի մեքենային, ինչի արդյունքում Վանաձորի բնակիչ 28-ամյա Տիգրան Պապիկյանը մարմնական  տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր «Վանաձորի» բժշկական կենտրոն: Այն ժամանակ բարեբախտաբար տուժածի կյանքը բժիշկներին հաջողվել էր փրկել, իսկ մեքենան ամբողջությամբ ջախջախվել էր, քանի որ տրակտորի մետաղյա շերեփը հավաքել, տարել էր մեքենայի տանիքը:

Հիշեցնենք, այսօր ժամը 10:30-ի սահմաններոմ Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը Երևանյան խճուղու նրբանցքի փողոցներից մեկում, տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ, տրակտորի կովշով պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին: Հարվածի արդյունքում Վ. Մեսրոպյանի գլուխը կտրվել է:

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննչական խումբը՝ քննիչ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: աղբյուրի՝ Լ. Հեքիմյանն ու Վ. Մեսրոպյանը աշխատում էին «Դորոժնիկ» ՍՊԸ-ում և այնտեղ Ջրմուղի հետ աշխատանքներ էին կատարում:

traktor03

Կարդացեք նաև

traktor01

traktor

Լուսանկարները՝ հեղինակի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս