
Անի-Աղին-Բագրավան գծահատվածին գնացք է շրջվել (տեսանյութ, լուսանկարներ)

Սեպտեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 04:00-05:00-ի սահմաններում, երկաթուղային վթար է գրանցվել Անի-Աղին-Բագրավան երկաթուղային գծահատվածի 27/64 կմ-ում: Բաթումիից եկող գնացքը բեռնված է եղել ցորենով: Ընթացքի պահին 6 և ավելի վագոն է շրջվել, ցորենը թափվել է: Յուրաքանչյուր վագոն 65-ից 70 տոննա ցորեն է պարունակել: Այս մասին տեղեկացնում է tsayg.am-ը:
Ըստ պատասխանատուի, դեպքի պատճառ է հանդիսացել երկաթուղային գծերի անսարքությունը, մասնավորապես, կոճապայտերի փտած լինելը: Ներկա պահին տարվում են գնացքի վագոնների ուղղման ու ցորենի հավաքման աշխատանքներ: Տարածքում սահմանված է հսկողություն, ինչպես աշխատակիցների անվտանգության ապահովման, այնպես էլ ցորենի պահպանման առումով: