Որքա՞ն գումար է ծախսվել Մինաս Ավետիսյանի որմնանկարի վերականգնման աշխատանքների համար

Ավերիչ երկրաշարժից անցել են տարիներ, սակայն երկրաշարժի հետևանքները մինչ օրս իրենց մասին զգացնել են տալիս: Անհետևանք չեն մնացել նաև արվեստի մի շարք գործեր, որոնք երկրաշարժից վնասվելով՝ մինչ օրս հիմնովին չեն վերականգնվել: Նման գործերից է նաև Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը:

Հայտնի է, որ Մինասի որմնանկարի վերականգնված հատվածները տեղափոխվելու են Գյումրիի քաղաքապետարանի շենք: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ քննարկվեց որմնանկարի՝ քաղաքապետարանի շենք տեղափոխման համար պահանջվող 3 մլն դրամ գումարի հատկացման հարցը: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց. «Այս հարցը շատ էր քննարկվում: Մենք 37 մլն դրամ տվեցինք, մնացել էր փոխանցելու ընդամենը մոտ 200 քանի հազար: Հիմա ասում են, որ հին պայմանավորվածության համաձայն՝ դեռ 19 մլն դրամ քաղաքապետարանը պետք է գումար տա: Ես լուրջ դիմադրել եմ այս ամենի հետ կապված և ասել եմ, որ  որևէ գումար չունեմ տալու: Վերջնական պայմանավորվածությունը եղել է, հարցը քննարկվել է 3 ինստանցիայով, տարբեր տեղերում: Ես ասել եմ՝ մնացածը դուք տվեք, մեր հնարավորությունը  կարող է լինել 3 մլն դրամ, բայց այդ 3 մլն-ը կտանք հետևյալ կերպ. եթե գումարի հատկացման հարցը հիմա հաստատում ենք, հետևողական ենք լինելու, որպեսզի վերջնական վերականգնեն: Չեն վերականգնելու՝ չենք տալու: Այսինքն՝ նույնիսկ, եթե ավագանու որոշում էլ լինի, մենք պետք է հետևողական լինենք: Որովհետև իրոք ափսոս է: Կարևորում եմ, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարն անպայման վերականգնեն: Եթե մենք վերականգնենք և ունենանք նիստերի դահլիճ, որմնանկարը միշտ մնալու է մեր դահլիճում: Ինձ թվում է ՝ պետք է 3 մլն զոհաբերենք, նորից տանք ու հետևողական լինենք, որպեսզի գոնե դրանով ավարտվի»:

Minas-vormnankar (2)

Ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբ հ/կ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հետաքրքրվեց. «Այս 3 մլն-ով մենք ավարտո՞ւմ ենք: Ամբողջ խոսակցությունը փակվո՞ւմ է»:

Կարդացեք նաև

Հարցին ի պատասխան՝ քաղաքապետը նշեց, որ այնպես կանի, որ ավագանու նիստերից մեկին անպայման ներկա լինի Մինասի ավագ որդին՝ Արմանը,  ինչպես նաև  իրենց հաշվապահը, որպեսզի գան բացատրություն տան, թե ի՞նչ է եղել. «Իրականում էնտեղ եղել է մի հետաքրքիր պատկեր. իրենք մի թուղթ են տալիս, որ նախկին իշխանություններն ինչ-որ  պլյուսներ ու մինուսներ են դրել իրենց ներկայացրած ցանկից, որը կազմել է 19 մլն դրամ: Իրենք, ճիշտն ասած,  մտածում են, որ իրենք իտալացիներին պարտք են յուղաներկի համար, չգիտեմ, տարբեր կարևոր խնդիրներ են իրենք լուծել, և այլն, ես ընդունում եմ: Ես նույնիսկ ասեմ, որ հյուրանոցային ծախսերը, երբ իրենք եկան տեղափոխեցին, ես եմ արել: Ես չեմ ուզում իրենց տեղն ինչ-որ բացատրություններ տալ ձեզ, դրա համար եմ ասում, հետևողական լինենք: Հիմա իրենք ասում են՝ 2 մլն հատկացրեք, որպեսզի մենք իտալացիներին փոխանցենք, որ իրենք սկսեն աշխատանքները, հետո կամաց-կամաց մեկ ուրիշ տեղերից կճարենք, կառավարությունը՝ Մշակույթի նախարարությունը ոնց որ թե խոստացել է ինչ-որ այլ տեղերից ճարել: Պետք է ընդառաջենք, որովհետև իրո՛ք թասիբի խնդիր է, հիմա պիտի նորից ասեն ՝ Մինասի նկարը նորից չարվեց, գյումրեցիները չարեցին: Փորձենք անել, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին»:

Գյումրի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս