 
                        Աստղաձորցի Ոսկեհատ տատը դարձավ 100 տարեկան
 
                                    Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Աստղաձոր համայնքի բնակիչ Ոսկեհատ Վարդանյանը օրերս բոլորեց իր 100-ամյակը: Ոսկեհատ տատն ունեցել է 15 զավակ: Նրանցից, ցավոք, այժմ կենդանի են միայն 6-ը: Իսկ 22 տարի առաջ մահացել է նաև Ոսկեհատի ամուսինը: Տիկին Ոսկեհան ունի 20 թոռ և 39 ծոռ, որոնց հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատված շարունակում է ապրել:
Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` 100-ամյա տատը առողջական լուրջ խնդիրներ չունի, տեսողությունից ու լսողությունից էլ չի դժգոհում: Տիկին Ոսկեհատին շնորհավորել են անձամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալն ու աշխատակազմի ղեկավարը, իսկ որպես նվեր հանձնել են մարզպետի որոշմամբ հատկացված դրամական պարգևը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        