ԱՄՆ դեսպանը՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին

Շանթ Հարությունյանի հայրը՝ Լոս-Անջելեսում բնակվող Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կարող են ինչ-որ բաներ բարդել իր որդու վրա, այդ իսկ պատճառով՝ ինքը պատրաստվում է դիմել անգամ ԱՄՆ իշխանություններին, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։

«Ես հիմի կդիմեմ որոշ կազմակերպությունների, էս երևույթը… ի պաշտպանություն Շանթի, որովհետև կարող են իրա վրա շատ բան բարդել: Մինչև անգամ մեր պրեզիդենտին՝ Օբամային կդիմեմ»,- ասել էր նա:
168.am-ը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնից հետաքրքրվեց՝ արդյոք Շահեն Հարությունյանը արդեն դիմե՞լ է ԱՄՆ իշխանություններին։ Ի պատասխան՝ դեսպանը նշեց, որ ինքն այդ մասին տեղեկություն չունի։
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա Ջ. Հեֆֆերնը նկատեց, որ իրավիճակը զգալիորեն բարելավվել է։ Մեր հարցին՝ ոստիկանությունն ավելի հանդուրժո՞ղ է դարձել, ԱՄՆ դեսպանը պատասխանեց. «Ոստիկանությունը դարձել է ավելի պրոֆեսիոնալ»։
Ջոն Հեֆֆերնի հետ ամբողջական հարցազրույցը՝ առաջիկայում

Լուսանկարը՝ Սերժ Դավիդովի

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930