«Ես Սերժի աչքերից չեմ տեսնում, որ ինքն այսօր պատրաստ է հեռանալ». ՀՀՇ-ական

«Ես Սերժի աչքերից չեմ տեսնում, որ ինքն այսօր պատրաստ է հեռանալ»,- այսօրվա  ասուլիսին ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Նշենք, որ ասուլիսում հիմնական թեման նախկին նախագահ Քոչարյանի վերջին քաղաքական ակտիվությունն էր և նաև այն հարցը, թե արդյոք Քոչարյանը կմտնի՞ մեծ քաղաքականություն, թե՞ ոչ:

Այդ կապակցությամբ Հ. Իգիթյանը կարծիք հայտնեց, թե Ռոբերտ Քոչարյանն ունի երկու տարբերակ. 1) գնալ Սերժ Սարգսյանի մոտ և խնդրել՝ «ինչպես ես մի քանի տարի առաջ վարչական, ֆինանսական և ուժային մեթոդներով ապահովեցի քո ընտրությունները, այդպես էլ քո հերթն է՝ դու ինձ օգնի, որ դառնամ նախագահ», և 2) դառնալ վարչապետ, ինչի համար, ըստ Հ. Իգիթյանի՝ պարտադիր չէ քննադատել Սերժ Սարգսյանին, այլ պետք է նույն տարբերակով գնալ «Բաղրամյան 26» կամ «Սերժ Սարգսյանի ամառանոց»:

«Հավատացեք ինձ, եթե Ռոբերտ Քոչարյանը խնդրի, Սերժ Սարգսյանը  5 րոպեում նրան կնշանակի վարչապետ»,- կարծիք հայտնեց Հ. Իգիթյանը՝ միաժամանակ ավելացնելով, թե չի կարծում, որ Քոչարյանն այսօր ուզում է վարչապետ դառնալ: Ըստ նրա՝ Ռ. Քոչարյանը պարզապես վիրավորվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից իր հասցեին ուղղված քննադատությունից:

Կարդացեք նաև

Իսկ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը, ի պատասխան հարցի, թե համաձա՞յն է այն տեսակետին, որ Ռոբերտ Քոչարյանից փորձում են, այսպես ասած, «ընդդիմություն սարքել», պատասխանեց. «Ոչ, համաձայն չեմ, չեմ կարծում, որ երկրորդ նախագահի դեմքով հնարավոր է ստեղծել ընդդիմադիր կերպար: Ի՞նչ է նշանակում՝ ընդդիմադիր կերպար, եթե մարդը ցանկանա գալ իշխանության, պետք է մասնակցի ընտրություններին»:

Փոխարենը՝ Լյովա Խաչատրյանն անցավ ՀՀ կառավարությանը՝ սուր քննադատության ենթարկելով վերջինիս գործունեությունը և նշելով, որ կառավարությունը ձախողել է իր ծրագրերը:

«Եվս մեկ տարի տալ կառավարությանը՝ ծրագրերն իրականացնելու համար, ճոխություն է»,- ասաց պարոն Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս