Թանկացե՞լ են արդյոք Վանաձորի մանկապարտեզների վարձավճարները. Ծնողների ահազանգի հետքերով. lorinews.am
Վանաձորի մանկապարտեզներում դեռ նախորդ տարվա հոկտեմբեր ամսից արդեն խոսվում էր վարձավճարների թանկացումների մասին: Մի քանի մանկապարտեզների տնօրեններ բազմաթիվ հանդիպումներ ու ժողովներ են կազմակերպել ծնողների հետ՝ թանկացումների անխուսափելիությունը պատճառաբանելով ապրանքների գների ու կոմունալ վարձավճարների բարձացման հետ: Այս մասին գրում է Lorinews.am-ը: Որոշ մանկապարտեզների տնօրեններ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին զգուշացրել են, որ բոլոր նրանք, ովքեր չեն պատրաստվում վճարել արդեն նոր վարձավճարը, պետք է հանեն երեխային մանկապարտեզից:
Տնօրեններից ոմանք նույնիսկ նշում են, թե արդեն իսկ ավագանու որոշմամբ հաստատված է նոր վարձավճարի չափը: Ի դեպ, մանկապարտեզների վարձավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 3000 դրամ: Lorinews.am-ին ահազանգած ծնողները հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում վճարել տնօրենների կողմից նշված գումարները:
Խնդրի հետ կապված lorinews.am-ը զրուցել է Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանի հետ: Վերջինս հայտնել է, որ այս պահի դրությամբ որևէ մանկապարտեզի վարձավճար չի թանկացել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: