
«Այո, Տարոն Մարգարյանը շախմատի սիրահար է». քաղաքապետարանի ներկայացուցիչ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցած Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստի արդյունքում Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այս առումով հետաքրքիր էր պարզել, և շատերին է հետաքրքրում` արդյոք Տարոն Մարգարյանը գիտի՞ շախմատ խաղալ և արդյոք շախմատի սիրահա՞ր է:
Մեր հարցին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանն ասաց. «Այո, Տարոն Մարգարյանը շախմատ խաղալ գիտի, շախմատի սիրահար է: Եթե հիշում եք` երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նույնպես շախմատի սիրահար էր, խաղում էր, և, բնականաբար, իր այդ սերը նաև տրվել է նրա որդուն՝ ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ասեմ ավելին. Երևանում առաջին շախմատի դպրոցը հենց իր նախաձեռնությամբ է բացվել Ավանում դեռևս 2005 թվականին, երբ Տարոն Մարգարյանը դեռևս Ավան համայնքի թաղապետն էր: Այսինքն՝ քաղաքապետը շախմատին մոտ կանգնած մարդ է»: