Բաժիններ՝

Ռ. Քոչարյանի ժամանակաշրջանի բարձր տնտեսական աճը ՀՀ առաջին նախագահից սկսված բարեփոխումների արդյունք էր. Վահրամ Ավանեսյան

Տնտեսական տեսանկյունից գնահատելու համար, թե որ պայմանագիրն է ավելի լավը՝ «Գույք պարտքի դիմաց», թե «Գազպրոմի» հետ կնքվածը, հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել պայմանագրերը, նման գնահատական տալը շատ դժվար է: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ հավելելով, որ անձամբ ինքը չէր կարողանա գնահատել:

«Այսօր առկա գազի պայմանագիրն ամենաշահավետն է, և չեմ կարծում, որ կար ավելի լավ պայմանագիր ունենալու հնարավորություն: Բանակցությունների ընթացքում պետք էր ձգտել ավելի լավ պայմաններ ստանալ, բայց կնքված պայմանագիրը ամենաշահավետն է»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից հնչեցրած քննադատություններին՝ Վ.Ավանեսյանը նշեց, որ դա նորմալ է, բարձրացված շատ խնդիրներ առանձին-առանձին դիտարկելիս որոշները դժվար է գնահատել, որոշները՝ կարելի է, օրինակ՝ շինարարության 25% մասնաբաժինն անհնարին բան է, որ երկարաժամկետ, կամ նույնիսկ միջնաժամկետ հեռանկար ունենա: Դիտարկմանը, որ դա փաստորեն փուչիկ էր, նախարարը պատասխանեց, որ տարբեր բառերի կիրառումը, կարծես, վիրավորանք լինի. «Խնդիրը նա չի, որ որևէ մեկը փչել է փուչիկը: Պետք է փաստերը գնահատվեն, և 25% մասնաբաժինը անհնար էր, որ պահպանվեր. տարբեր տնտեսագետներ գնահատում էին, որ պետք է բացասական աճ լինի»:

Վ.Ավանեսյանը համաձայնեց հիփոթեքային վարկերի վերաբերյալ Քոչարյանի գնահատականներին և նշեց, որ տոկոսադրույքները թույլ չեն տալիս, որ հիփոթեքի շուկան ՀՀ-ում զարգանա:

Կարդացեք նաև

«8% կամ 12% տնտեսական աճը լավ բան է, բայց միայն այդ ժամանակաշրջանի բարեփոխումներով չի եղել, այսինքն՝ առաջին նախագահից սկսված է բարեփոխումներ եղել: Բազմաթիվ բարեփոխումների արդյունքները 5-10 տարում չեն երևում, ավելի երկարաժամկետ են: 90-ականներից սկսած բազմաթիվ բարեփոխումներն իրենց դրական ազդեցությունն են ունեցել, իսկ չհաջողված բարեփոխումները նույնպես ազդեցություն են թողնում»,- ասաց Վ.Ավանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս