Բաժիններ՝

Աշխարհի եղանակային ռեկորդները (լուսանկարներ)

Cnn.com-ը հրապարակել է աշխարհում գրանցված եղանակային ռեկորդները, որոնք կազմել է Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը:

Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1983թ. Անտարկտիկայում: Այստեղ օդի ջերմաստիճանը հասել էր -89.2 C-ի: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1913-ին, երբ օդի ջերմաստիճանը կազմել է 56.7 C:

Մերիլենդում (ԱՄՆ) 1956թ. հուլիսի 4-ին գրանցվել է աշխարհում ամենամեծ տեղատարափը: Մեկ րոպեի ընթացքում անձրևի 31.2 միլիմետր է թափվել: Աշխարհում ամենածանր կարկուտը տեղացել է  Բանգլադեշում 1986թ. ապրիլի 14-ին: Կարկուտներից մեկը կշռել է 1.02 կգ: Արդյունքում մահացել է 92 մարդ:

Տեղումների ամենաերկար դադարն աշխարհում տևել է շուրջ 14 տարի: Չիլիի Արիկա քաղաքում ոչ մի կաթիլ անձրև չի տեղացել 1903թ. հոկտեմբերից մինչև 1918թ. հունվար ամիսը: Աշխարհի ամենաբարձր հեյզերը գտնվում է Գերմանիայում: Այն ջուր է ժայթքել  61.5 մետր երկարությամբ:

Կարդացեք նաև

Աշխարհում ամենացուրտ վայրը, որտեղ ոչ ոք չի բնակվում, Սիբիրում գտնվող գյուղերից մեկն է: Այստեղ գրանցվել է -68C:

2 3 4 5 6 7 8 9 10 11

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս