
Տնօրենի ընտրություն՝ Քարինջի դպրոցում (տեսանյութ)

Հունվարի 10-ին Քարինջի միջնակարգ դպրոցում մրցույթ էր՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար: Դպրոցի երկարամյա տնօրեն Վանիչկա Պետրոսյանն անցել է կենսաթոշակի, եւ նրա պաշտոնն արդեն մի քանի ամիս է՝ ազատ է: 2013 թվականի նոյեմբեր ամսից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նույն դպրոցի փոխտնօրեն Արամ Եղինյանն է: Այս մասին տեղեկացնում է ankyun3.am-ը: