Բաժիններ՝

Հայաստանի առաջնահերթ խնդիրը արդարության հաստատումն է. Արթուր Մարտիրոսյան

168.am-ի զրուցակիցն է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը:

Պարոն Մարտիրոսյան, այսօր Հայաստանի խնդիրներից որո՞նք են ըստ Ձեզ առաջնահերթ լուծում պահանջում:

– Շատ մասնագետներ առաջանհերթ խնդիրների շարքում նշում են տնտեսությունը, կյանքի մակարդակի բարձրացումը, արտագաղթի տեմպի և մակարդակի նվազեցումը: Գուցե: Համակարգային մոտեցումը պահանջում է մտքի կարգապահություն և հիմնական պատճառահետևանքային շղթաների որոնում, առանց որոնց փոփոխության հնարավոր չէ իրավիճակը մեռյալ կետից շարժել: Սա ինչպես այն հեքիաթում է, երբ փնտրում են ասեղ, որը ձվի մեջ է, ձուն՝ բադի, բադը՝ նապաստակի, նապաստակը՝ սնդուկի, իսկ սնդուկը բարձր կաղնու վրա է…

Վերադառնալով տնտեսությանը՝ ինչպե՞ս ազդակ հաղորդել տնտեսական զարգացմանը: Դրա համար այն պետք է մրցունակ դառնա: Ի՞նչ է հարկավոր դրա համար, ինչո՞ւ մինչ այժմ դա տեղի չի ունեցել: Մրցունակ տնտեսության համար հարկավոր են համապատասխան հավասար պայմաններ մրցակցային պայքարի ժամանակ: Եթե միտքը զարգացնենք այս ուղղությամբ, ապա այդ դեպքում «ասեղը» կլինի օրենքի առջև բոլորի և յուրաքանչյուրի հավասարության ու հասարակության մեջ արդարության զգացումի հաստատումը: Սակայն ճիշտ չէ կարծել, թե այդ խնդիրը պետք է լուծի միայն իշխանությունը, կամ որ ընդդիմությունը, իշխանության գալով, անմիջապես կլուծի այն: Սա համազգային խնդիր է, քանի որ արդարությունը մեր ինքնահաստատման անկյունաքարերից մեկն է: Դրա լուծմամբ պետք է շահագրգռված լինեն բոլորը, ով անտարբեր չէ երկրի ճակատագրի հանդեպ:

Կարդացեք նաև

 Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս