Բաժիններ՝

ՀՀ պետական պարտքն ավելացել է շուրջ 5 տոկոսով

2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական պարտքն ավելացել է 216.4 միլիոն դոլարով (4.9%-ով) և 2013 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել 4 միլիարդ 588.5 միլիոն դոլար։ Այս մասին նշվում է Ֆինանսների նախարարության «Պետական պարտքի տեղեկագրում»։

Այդ թվում, արտաքին պարտքը (կառավարության և Կենտրոնական բանկի) կազմում է 3 միլիարդ 904 միլիոն դոլար, իսկ ներքին պարտքը՝ 684.7 միլիոն դոլար։ Ընդ որում, կառավարության արտաքին պարտքն ավելացել է 251 միլիոն դոլարով, իսկ ԿԲ արտաքին պարտքը՝ նվազել 86.1 միլիոնով։

Արտաքին պարտքը 2013 թվականին աճել է 164.9 միլիոն դոլարով (4.4%-ով)։ Ներքին պարտքն 51.7 միլիոն դոլարով կամ 8.1%-ով։

Նշենք նաև, որ նախորդ տարի արտաքին պարտքի սպասարկմանն ընդհանուր առմամբ ուղղվել է մոտ 860 միլիոն դոլար, որից 809 միլիոնը  մայր գումարի մարմանը և 50 միլիոնը՝ տոկոսավճարներին։

Կարդացեք նաև

partq-013

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս