Սերժ Սարգսյանը` կուտակային համակարգի մասին. Երկրապահի լեզվով ասեմ՝ մենք հո ախմա՞խ չենք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք. tert.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարին` պատասխանելով երկրապահների հարցերին՝ անդրադարձել է նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Ըստ tert.am-ի՝ Ս. Սարգսյանը նշել է, որ որևէ մեծ խնդիր այստեղ չի տեսնում, թեև տեղյակ է, որ հանրապետության բնակչության 80% դեմ է օրենքին:

«Կներեք, երկրապահի լեզվով ասեմ, բայց մենք հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, մենք ռեսուրս ենք ծախսում, որ 20 տարի հետո արդյունքն ունենանք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ աշխարհում չի եղել մի պետություն, որտեղ բարեփոխումներն անցնեին հանդարտ, առանց դժգոհության, որովհետև արդյունքները երևալու են տևական ժամանակ հետո, իսկ մարդիկ հենց հիմա են ուզում, որ իրենց վիճակ բարելավվի:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս