Առաքել Մովսիսյանը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին. Ոնց մեր ուժային կուսակցությունը որոշի՝ այդպես էլ կլինի

«Ոնց մեր ուժային կուսակցությունը որոշի՝ այդպես էլ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հնարավոր նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները համատեղ նիստ են գումարել, որտեղ քննարկել են կառավարությանը անվստահություն հայտնելու մասին նախաձեռնությունը, սակայն առայժմ վերջնական որոշման չեն հանգել:

Մեր հարցին, թե ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությանը կմիանա՞ք, կպահանջե՞ք Տիգրան Սարգսյանի հրաժարականը, Առաքել Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ պահանջում, ֆսյո»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս