ՀՀԿ-ն այնքան անելանելի վիճակում է, հա՞, որ հանուն ԲՀԿ-ի կամ որևէ այլ կուսակցության հետ համագործակցության ապահովման պատրաստ լինի խզել այսօրվա ձեռք բերած քաղաքական պայմանավորվածությունները, որոնք բավականին հաջող իրացվել են:
ՀՀ ոստիկանությունը շարունակում է նյութեր նախապատրաստել «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցածի առթիվ: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Հարսնաքարի» գործով դատավճիռը հրապարակել է մարտի 24-ին: Վճռի հրապարակումն ուղեկցվել է անեծքներով ու հայհոյանքներով. դատարանում ներկաներից մեկը նույնիսկ ինչ-որ առարկա էր նետել […]
Ակնհայտ է, որ սահմանափակելով նախագահի լիազորությունները և անցնելով խորհրդարանական հանրապետության` նախագահը ստանում է անգլիական թագուհու կարգավիճակ: Ասելով, որ չի լինելու նաև վարչապետ` հստակ երևում է, որ նա նպատակ է դրել լինել Ազգային ժողովի նախագահ: Դա գերմանական մոդելն է` Բունդեսթագի նախագահը երկրում երկրորդ դեմքն է: Այս պարագայում, որքան ես եմ հասկանում, Սերժ Սարգսյանը ձգտելու է լինել, այսպես ասած, «պախանը»` քաղաքական դաշտում:
Խնդիրները շատ են, որոնց մասին մենք, իրոք, բարձրաձայնել ենք ամբիոնից մինչ վարչապետի փոփոխությունը, չենք թաքցրել մեր մտահոգությունները, քննադատել ենք: Քննադատությունը մեզ համար ինքնանպատակ չէ: Կլինի ծրագիր, կլինի ծրագրի իրականացում, կտանք գնահատական: Առայժմ մենք գնահատական չունենք:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ում ունեզրկմամբ իշխանությունը զբաղվեց նրա քաղաքական գործունեության արշալույսին, ԲՀԿ-ի նկատմամբ դրսևորվող բարյացակամ վերաբերմունքին այսպիսի բացատրություն է տալիս. «Մաքսային միության գծով ՀՀ իշխանության գործընկերները ցանկանում են մեր երկրում ունենալ իրենց կողմից վերահսկելի իշխանություն և ընդդիմություն»:
Բացի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից և Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից, նոր կառավարության կազմում կարող են չլինել նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Բնապահպանության նախարար վերանշանակվելու մեծ ցանկություն է դրսևորում ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա այդ հարցով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն վերջինս նրան պատասխանել է, որ նրա նշանակմանը կտրականապես դեմ է նախագահ Սերժ Սարգսյանը:
Տ.Ուրիխանյանի խոսքով` առհասարակ համագործակցություն բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ում հետ չկան սկզբունքային և բարոյական հակասություններ և ում հետ գործակցությունը կարող է տանել ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարելավմանը, ապա այդպիսի համագործակցություն, բնականաբար, առաջին օրը չէ, որ ստեղծվել է, և ինչ-որ մի ակնթարթային իրավիճակում չէ, որ ավարտվելու է:
Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը դիմում է գրել ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին, ինչը հաստատել էր նաև ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Միայն Սահմանադրությամբ նախատեսված վերջին՝ տասներորդ օրը՝ ապրիլի 13-ին, հայտնի դարձավ Հայաստանի 13-րդ վարչապետի անունը: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)՝ ժամեր առաջ ավարտված նիստից հետո հայտարարվեց, որ վարչապետի պաշտոնում նշանակվելու է Ազգային Ժողովի գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը:
168.am-ի տեղեկություններով՝ անբարեխիղճ վարկառուների ցանկում կան հայտնի քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ (կամ նրանց պատկանող ընկերություններ)։
Դատարանում Ս. Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը միջնորդեց նաև որպես երրորդ անձ ներգրավվել Անուշավան Առուշանանին: Ս. Խաչատրյանի կողմից վիճարկվող, «Առավոտ» օրաթերթում հրապարակված նյութում Սամվել Հարությունյանը նշել է, թե նախկին մարզպետը հրազենային կրակոցով վիրավորել է Ա. Առուշանյանին:
Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար նշանակվելու մասին տեղեկատվության հայտնվելուց հետո, ԱԺ-ում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով պետք է փոխարինի նրան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի և ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնում:
«Խնդիրը վարչապետի անձը չէ, խնդիրն այս համակարգի ամբողջական փոփոխությունն է և տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակմանը:
Հանրությունը վաղուց սովորել է «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատիրոջ՝ պարոն Մանվել Տեր Առաքելյանի «սև փիարի» աղմկալի արշավներին, կապված «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ ի և «Յունիբանկ» ՓԲԸ ի («Բանկ») միջև տեղի ունեցող դատական վեճերի հետ: Տարիներ շարունակ Բանկն արհամարհել է այդ աղմկալի դրսևորումները, ինչը ռեստորանատերը, թերևս, սխալ է ընկալել:
Երեխան երջանիկ է, երբ երջանիկ են ծնողները, երբ ընտանիքում սեր է և փոխադարձ հարգանք:
Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակում մեծ իրարանցում էր: Հայաստանի կին-վարորդների ֆեդերացիան՝ ի դեմս Մագա Մարտիրոսյանի, կազմակերպել էր կին-վարորդների ամենամյա առաջնություն: Միջոցառմանը մասնակցում էին 26 հայ վարորդ-կանայք:
Առաջին հերթին, ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Ցանկացած պետական գործչի համար բարձր պաշտոնում ծառայել սեփական ժողովրդին մեծ երջանկություն է, և ի շնորհիվ ձեզ՝ ես այդ երջանկությանն արժանացել եմ և ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել:
Բոլոր իմ հաջողությունները եղել են Հանրապետական կուսակցության շնորհիվ, Ձեր սատարման շնորհիվ և այս անգամ ևս Հանրապետական կուսակցության առաջարկով ես առաջադրվում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնին: Դա անելու եմ գիտակցումով և մեծ նվիրումով:
ԲՀԿ չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը, դա մեր օրակարգում չկա: ԲՀԿ ևս մեկ անգամ շեշտել է, որ այս փուլում դեմ է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, և որ ներկայումս առաջին հերթին անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ:
Նա նշեց, որ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցում կուսակցությունը կայացրել է միաձայն որոշում` և’ ԳՄ, և’ խորհրդի նիստում:
«Ամեն մեկն իրա ինչ-որ արժեքն ունի, ես չգիտեմ, բայց աշխատենք շատ հարցեր չտանք: Իմ կարծիքը շատ քիչ է, ինձ թվում է` այո, ավելի լավ կաշխատի»,- այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատում ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Ազգային ժողովում ձեռք բերած փորձը: Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դ. Հարությունյանը: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն ճիշտ ընտրություն է կատարել: Իսկ հարցին՝ արդյո՞ք Հ. Աբրահամյանն ավելի լավ վարչապետ կլինի, քան Տիգրան Սարգսյանը, նա պատասխանեց՝ դա ցույց կտա կյանքը:
Է.Շարմազանովի խոսքով` երկուշաբթի օրվանից քաղաքական ուժերի հետ քննարկումները կշարունակվեն, բայց ՀՀԿ ներկայությունը կառավարությունում լինելու է ավելի վճռորոշ:
Ըստ նրա` Հովիկ Աբրահամյանի նշանակման մեջ դեր է ունեցել մայն ՀՀԿ-ն և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Շարմազանովի խոսքով` ՀՀԿ-ն շարունակում է և շարունակելու է իր ծանրակշիռ և որոշիչ դերակատարումը ՀՀ կառավարման մեջ և հուսով են, որ բոլորի օժանադակությամբ կարող են հասնել արդյունավետ հաջողության:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի: Հարցին, թե՝ դեսպա՞ն է նշանակվելու, թե՞ ԱԳՆ-ում է աշխատանքի անցնելու, նա պատասխանեց. «Պարոն Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի: Առայժմ սահմանափակվեք այսքանով»:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից առաջ՝ չհնչեցնելով վարչապետի հնարավոր թեկնածուներից որևէ մեկի անուն՝ նշել է, որ ՀՀ վարչապետը կլինի ժողովրդի սրտով։
Ասենք` ասեցին` անում ենք, և այդ մենաշնորհները, մրցակցային հարաբերությունների որակը, հարկաբյուջետային սխալ քաղաքականությունը… չի ստացվի: Այսինքն` պետք է գան, հայտարարեն` մենք փոխում ենք կուրսը: Այդ դեպքում կտեսնենք` ինչ են հայտարարում, հայտարարությունից է կախված: Կախված է հայտարարության որակից:
Սա խաղ է, ուր երկրի քաղաքացիների գործոնը որևէ կողմի հետաքրքրության առարկան չէ: Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, մնում է բարեկրթորեն մի կողմ քաշվել և չմիջամտել մեզ չվերաբերող գործերին:
Որոշակի հանգամանքների հետևանքով մարդը սկսում է գիրանալ, և հաճախ անհնար է լինում վերականգնել նորմալ քաշը։ Կարևոր է հաճախակի կշռվել և որոշել քաշին (P) համապատասխանող Կետլիի չափորոշիչը (K)։