Հովիկ Աբրահամյանը շարունակելու է այն դրականը, որ կար Տիգրան Սարգսյանի կառավարությունում
«Հովիկ Աբրահամյանը գնում է պատասխանատու գիտակցումով»,- այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա վստահություն հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կգնան միասնականության ճանապարհով, քանի որ դա է պահանջում ՀՀ շահը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա զգա փոփոխությունները:
«Տիգրան Սարգսյանը բավականին աշխատանք է կատարել ՄՄ-ի անդամակցության ուղղությամբ և նրա ղեկավար աշխատանքային խմբի ու կառավարության շնորհիվ հաստատել ենք ճանապարհային քարտեզը: Հովիկ Աբրահամյանը շարունակելու է այն դրականը, որ կար Տիգրան Սարգսյանի կառավարությունում, վերացնելու է և, բնականաբար, նոր վարչապետը նոր թիմով կունենա իր ձեռագիրը»,- ասաց Է.Շարմազանովը:
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ ուժային նախարարների նշանակումը ՀՀԿ մենաշնորհը չէ, դրանք նշանակվում են ՀՀ նախագահի կողմից, կուսակցություններն այնտեղ անելիք չունեն:
Է.Շարմազանովի խոսքով` երկուշաբթի օրվանից քաղաքական ուժերի հետ քննարկումները շարունակվելու են, բայց ՀՀԿ ներկայությունը կառավարությունում լինելու է ավելի վճռորոշ: