
Տիգրան Սարգսյան. Որտեղ էլ, որ լինեմ, փորձելու եմ օգտակար լինել

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր կայացել են ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետ կուսակցության խորհրդի նիստերը: ՀՀԿ խորհրդի նիստի օրակարգում եղել են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի հաստատման հարցը և այլ հարցեր:
Խորհրդի նիստում ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:
ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ,
Առաջին հերթին, ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Ցանկացած պետական գործչի համար բարձր պաշտոնում ծառայել սեփական ժողովրդին մեծ երջանկություն է, և ի շնորհիվ ձեզ՝ ես այդ երջանկությանն արժանացել եմ և ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել:
Երկրորդը՝ ուզում եմ շնորհավորել նոր վարչապետին, նոր կաբինետին ցանկանալ բեղմնավոր աշխատանք և ես էլ, :