Ինչո՞ւ իշխանությունը ԲՀԿ-ի հետ չի վարվում այնպես, ինչպես վարվել է սովորաբար իր ընդդիմախոսների նկատմամբ

Ինչո՞ւ է իշխանությունը համառորեն փորձում ԲՀԿ-ին մտցնել կոալիցիա, իսկ ԲՀԿ-ն ամբողջ ուժով դիմադրում` հայտարարելով, թե օրակարգում նման հարց չկա: Ինչո՞ւ իշխանությունը ԲՀԿ-ի հետ չի վարվում այնպես, ինչպես վարվել է սովորաբար իր ընդդիմախոսների նկատմամբ: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ում ունեզրկմամբ իշխանությունը զբաղվեց նրա քաղաքական գործունեության արշալույսին, ԲՀԿ-ի նկատմամբ դրսևորվող բարյացակամ վերաբերմունքին այսպիսի բացատրություն է տալիս. «Մաքսային միության գծով ՀՀ իշխանության գործընկերները ցանկանում են մեր երկրում ունենալ իրենց կողմից վերահսկելի իշխանություն և ընդդիմություն:

Այդ պատճառով նրանք թույլ չեն տալիս, որ Սերժ Սարգսյանն անցնի սահմանը և վերացնի իրենց գործընկեր ընդդիմությանը: Մյուս պատճառը կարող է լինել իշխանության և ԲՀԿ-ի միջև կնքված ոչ հրապարակային համաձայնությունը: Այդ համաձայնությունն ուղղված է քաղաքական դաշտն իրենցով լցնելուն և մյուսների գործունեությունը խոչընդոտելուն»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930