Տիգրան Սարգսյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի: Հարցին, թե՝ դեսպա՞ն է նշանակվելու, թե՞ ԱԳՆ-ում է աշխատանքի անցնելու, նա պատասխանեց. «Պարոն Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի: Առայժմ սահմանափակվեք այսքանով»:

Իսկ ինչ վերաբերում է նոր կառավարությանը և հնարավոր փոփոխություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում կադրային հարցեր չեն քննարկել: Ուժային կառույցների ղեկավարների հնարավոր փոփոխության վերաբերյալ Է. Շարմազանովն ասաց, որ այդ կառույցների ղեկավարներին նշանակում է ՀՀ նախագահը, ուստի քաղաքական կուսակցություններն այնտեղ անելիք չունեն:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս