ԲՀԿ-ի՝ կոալիցիային անդամակցելը կախված է իշխանության հայտարարությունից

«Քառյակի կողմից հրավիրված տնտեսական համաժողովը կարող ենք ասել, որ կայացավ, բավականին ակտիվությամբ մասնակցեցին, դիտորդներ չկային: Մենք պետք է այս ամբողջ քննարկման նյութը, ոգին միավորենք, այսինքն` տնտեսական, ճյուղային ծրագերը, բայց հիմնական մեխը, որ բոլորը շեշտեցին, պետք է քաղաքականությունը, իշխանության քաղաքական կառուցվածքը բարելավվի, առանց որի տնտեսական ծրագրերը չեն կարող իրականացվել և դրական արդյունք չենք կարող ունենալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ քառյակի տնտեսական բլոկի ներկայացուցիչները կշարունակեն աշխատանքները. «Հիմնականում մեր մոտեցումները կան, բայց այնպես չի, որ մենք ասում ենք` վերցրեք այս ծրագիրը, իշխանությո՛ւն, ու իրականացրեք: Սա պետք է լինի համապատասխան քաղաքական բարեփոխումների միջավայրում»:

Հարցին` եթե իշխանությունն ընդունի քառյակի առաջարկներն ու հրավիրի համագործակցելու, ԲՀԿ-ն կընդունի՞ հրավերը և կդադարի՞ այլընտրանք լինել, Մ. Մելքումյանը պատասխանեց. «Տնտեսականի հետ պետք է լինի քաղաքական փոփոխությունը, որ էֆեկտ տա: Ասենք` ասեցին` անում ենք, և այդ մենաշնորհները, մրցակցային հարաբերությունների որակը, հարկաբյուջետային սխալ քաղաքականությունը… չի ստացվի: Այսինքն` պետք է գան, հայտարարեն` մենք փոխում ենք կուրսը: Այդ դեպքում կտեսնենք` ինչ են հայտարարում, հայտարարությունից է կախված: Կախված է հայտարարության որակից»:

Դիտարկմանը, որ գուցե այնուամենայնիվ ԲՀԿ համար ընդունելի լինի ՀՀԿ-ի առաջարկը, Մելքումյանն ասաց. «Չէ, ընդունելի նշանակում է, որ քաղաքական համակարգի փոփոխություն լինի: Նրանք պատրաստ չեն այդ փոփոխությանը: «Գուցե»-ներով չի լինում»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս