Բաժիններ՝

Քաղաքական գործիչների ու արտիստուհիների սիրո 7 պատմություն

Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է քաղաքական գործիչների ու արտիստուհիների սիրային պատմությունների ցանկը:

1. Ֆրանսուա Օլանդ և Ժյուլի Գայե: Ֆրանսիայի նախագահի և «Մեր լավագույն ընկերը» ֆիլմից հայտնի դարձած դերասանուհու հարաբերությունները սկսվեցին սկանդալով: «Closer» ամսագիրը հրապարակեց լուսանկարներ, որոնք հաստատում էին պետության ղեկավարի և դերասանուհու կապը: Սիրահարները դա համարեցին միջամտություն անձնական կյանքին: Նրանք չհերքեցին իրենց կապը, ավելի՝ կես տարի անց հայտարարեցին ամուսնանալու մտադրության մասին:

2. Ռախիմ Արա Խան և Քենդրա Սփիրս: 2013թ. 25-ամյա թոփ մոդելն ամուսնացավ մուսուլման-իսլամիստների համայնքի ղեկավարի ժառանգորդի՝ Ռախիմ Արա Խանի հետ: Թոփ մոդելը հանուն ամուսնության իսլամ ընդունեց և ստացավ նոր անուն՝ արքայադուստր Սալվա:

2

Կարդացեք նաև

3. Նիկոլա Սարկոզի և Կարլա Բրունի: Կարլա Բրունին 2008թ. է ամուսնացել Նիկոլա Սարկոզիի հետ, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնը: 40-ամյա Կարլա Բրունին առաջին անգամ էր օրինականացնում իր հարաբերությունները, իսկ Նիկոլա Սարկոզին՝ երրորդ:

3

4. Սիլվիո Բեռլուսկոնի և Ֆրանչեսկա Պասկալե: Իտալիայի նախկին վարչապետ ու մեդիամագնատ Սիլվիո Բեռլուսկոնին 2014թ. 78 տարեկան է դարձել: Նրա ընտրյալը՝ Ֆրանչեսկա Պասկալեն, 28 տարեկան է: Նախկին պարուհին ու դերասանուհին ընկերություն է արել Բեռլուսկոնիի աղջկա հետ և աշխատել նրա նախընտրական շտաբում: Իտալական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ նրանց հարսանիքը նշանակված է 2014թ. ամռանը, սակայն մի քանի ամիս առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Բեռլուսկոնին և Պասկալեն նշանադրվել են դեռ 2013-ի ձմռանը:

4

5. Ֆելիպե 6-րդ և թագուհի Լետիսիա: Մասնագիտությամբ լրագրող Լետիսիան իսպանական հեռուստաալիքներից մեկի լուրերի թողարման մեկնաբան է եղել:

5

6. Արքայազն Հարի և Կրեսիդա Բոնաս: Նրանք միասին են եղել մի քանի տարի: 2014-ի մայիսին հայտնի դարձավ, որ նրանք բաժանվել են:

6

7. Վլադիմիր Կոժին և Օլեսյա Բոսլովյակ: Վլադիմիր Կոժինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմա-տեխնիկական հարցերով համագործակցության գործերով օգնականն է, իսկ նրա ընտրյալը մոդել է: Բավական երկար ժամանակ լուրեր էին պտտվում նրանց սիրավեպի մասին, իսկ 2014թ. հուլիսին նրանք ամուսնացան:

08TASS_4795541

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս