Զարմանալի փաստեր տաքսիների մասին
Facte.ru կայքը ներկայացրել է մի քանի փաստեր տաքսիների մասին:
1. Տաքսիներն առաջին անգամ հայտնվել են Ֆրանսիայում 18-րդ դարում:
2. Ռուսաստանում տաքսիներ հայտնվել են 1907թ.: Մի վարորդ իր ավտոմեքենայի վրա հետևյալ բովանդակությամբ պաստառ էր փակցրել. «Կառապան. ծառայություն համաձայնության արդյունքում»:
3. Կառքերը, որոնք տաքսի ծառայություն էին իրականացնում, եղել են դեռ Հին Հռոմում: Դրանց վրա տեղադրված են եղել տաքսոմետրեր. դրանք իրենցից ներկայացնում էին սովորական թասեր, որոնց մեջ յուրաքանչյուր 200 մետր անցնելուց հետո ընկնում էր մեկ քար: Վճարի չափը որոշվում էր հենց այդ քարերի միջոցով:
4. Տաքսիների համար դեղին գույնն ընտրվել է դեռ 20-րդ դարում՝ Yellow Cab կազմակերպության կողմից, որը թողարկեց ավտոմեքենաներ, որոնք նախատեսված են միայն որպես տաքսի օգտագործելու համար: Դեղին գույնն ընտրելու մոտիվացիան պարզ էր՝ այն հեռվից առավել հեշտ է նկատել:
5. Սև քառակուսիները տաքսիների վրա հայտնվել են ամերիկյան Checker ընկերության ավտոմեքենաների վրա՝ 1920-ական թթ. Չիկագոյում:
6. Աշխարհում ամենաթանկ տաքսիները գտնվում են Անգլիայում, երկրորդ տեղում Իտալիան է, երրորդում՝ Գերմանիան:
7. Ամենաէժան տաքսին գտնվում է Չինաստանում: Ընդ որում, վարորդների 30 տոկոսը կին է:
8. Ֆինլանդիայում տաքսիների պատվերի 50 տոկոսն իրականացվում է համացանցի միջոցով:
9. Վիետնամում կարելի է գտնել հետաքրքիր տաքսիներ: Այստեղ դուք կարող եք տեղ հասնել փղերի վրա նստած:
10. Ամերիկյան ընկերություններից մեկը հետաքրքիր առաջարկ է արել իր ծառայություններից օգտվողներին: Կազմակերպությունը հնարավորություն է տալիս իր կայքի միջոցով գտնել անձանց, ովքեր շարժվելու են նույն ուղղությամբ՝ այդպիսով նրանց հնարավորություն ընձեռելով խնայել իրենց գումարը:
11. Տաքսիների ամենամեծ պարկը գտնվում է Մեքսիկայում: Նրա կազմում կա 60 հազար տաքսի:
12. Ավստրիայի մայրաքաղաքում գործում են «սեքսուալ» տաքսիներ: Այս տաքսի ծառայության վարորդները կրում են միայն անդրավարտիք, որոնց վրա սպիտակ ու սև քառակուսիներ են պատկերված: Ավտոմեքենաների ապակիները մգեցված են: Բացի վարորդից՝ մեքենայում նստած են նաև կին կամ տղամարդ ուղեկցողներ, ովքեր ողջ ընթացքում ինտիմ ծառայություններ են մատուցում ուղևորներին: