Բուժում Գերմանիայում. Քաղցկեղի բուժման և հետազոտման բարձրակարգ կենտրոն

Ֆրայբուրգի ուռուցքների կենսաբանության կենտրոնը, որպես Գերմանիայի ամենահայտնի և ամենաերաշխավորված քաղցկեղի կենտրոններից մեկը, կենտրոնացված է բացառիկ բժշկական խնամքի, գերազանց ուսումնասիրությունների և կրթական ծրագրերի լայն շրջանակի վրա:

Կենտրոնի բժիշկների և գիտնականների համագործակցությունը ազգային և միջազագային մասնագետների հետ ուժեղագույն կողմերից է, որը թույլ է տալիս հիվանդներին ապահովել այսօր արդեն հասանելի լավագույն խնամքով, քանի որ բուժանձնակազմը անընդհատ ձգտում է բացահայտել առավել արդյունավետ մեթոդներ, որպեսզի կանխի և վերահսկի քաղցկեղը և բարելավի այն հաղթահարած մարդկանց կյանքի որակն ապագայում:

Սա առաջատար հաստատություն է, որը փորձում է գործնականում կիրառել նոր հակաքաղցկեղային դեղորայք և բացահայտել առավել արդյունավետ վերականգնողական ծրագրեր՝ չարորակ համակարգային հիվանդություններ և կարծր ուռուցքներ ունեցող մարդկանց համար:

Բժշկական ուռուցքաբանության եվրոպական միությունը (ESMO) Ֆրայբուրգի ուռուցքների կենսաբանության կենտրոնը ճանաչել է որպես ուռուցքաբանության և պալիատիվ խնամքի ամենամասնագիտացված համալիր կենտրոններից մեկը:

Կարդացեք նաև

Ուռուցքների կենսաբանության կենտրոնում իրականացվող բուժումները, բուժանձնակազմի փորձառությունը և կիրառվող մեթոդները մեծ ազդեցություն ունեն քաղցկեղի բուժման, երկարաժամկետ քաղցկեղի հաղթահարման և կենսաբժշկական ուսումնասիրությունների վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031