Ինչու չի կարելի չարաշահել մրգահյութերը
Aroxj.am-ի փոխանցմամբ՝ քաղցր ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել չոր մրգով: Հատկապես ամռան ամիսներին մրգահյութերը չպետք է չարաշահել, քանի որ դրանք շաքարի մեծ քանակություն են պարունակում: Չոր միրգը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, դրանք օգտակար են նաեւ սրտի հիվանդությունների, մետաբոլիզմի համար: Այս մասին հայտնում են գիտնականները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ գավաթ հյութը կարող է պարունակել հինգ թեյի գդալ շաքար: Դրա ավելցուկը հաճախ հանգեցնում է ճարպակալման եւ նյութափոխանակության խանգարման: Մասնագետները կոչ են արել խրախուսել մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը, որոնք ավելի շատ օգտակար նյութեր են պարունակում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: