Սմարտֆոնների և նոութբուքերի մարտկոցները լիցքավորեք պարբերաբար: Թույլ մի տվեք, որ սմարտֆոնների և նոութբուքերի մարտկոցներն անջատվեն: Ավելի լավ է պարբերաբար լիցքավորել դրանք:
Ատամի առաջին խոզանակները լրիվ այլ տեսք են ունեցել: Արևելյան ժողովուրդները բերանի հատվածն ախտահանելու համար հատուկ արմատ են օգտագործել: Ասում են՝ ատամները նման կերպ մաքրելու սովորույթը մուսուլմանների մոտ մնացել է դեռ Մուհամեդի ժամանակներից:
Միջատը «ճանաչում» և խայթում է նրանց, ում արյան մեջ բարձր է B խմբի վիտամինների բաղադրությունը։
«Էրդողանի՝ քաղաքական գործչի կարիերան եթե ուսումնասիրեք, ապա կտեսնեք՝ ոչ թուրքական ցանկացած էլեմենտի նկատմամբ ագրեսիվ պահվածք: Նկատենք, որ Էրդողանն ազատազրկվել է հենց կրոնական մոլեռանդություն քարոզելու համար՝ լինելով Ստամբուլի քաղաքապետ: Դժվար է ենթադրել, որ նման գործիչն այդպիսի զոհողության գնա»:
Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով:
«Եթե Աբդուլլահ Գյուլի քաղաքական ամբիցիաները չբավարարվեն, ապա չի բացառվում, որ նա դուրս գա իշխող կուսակցությունից, ստեղծի իր առանձին ուժը, և Էրդողանից դժգոհ զանգվածը մի գուցե համալրի այդ կուսակցությունը, որից հետո՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության միանձնյա իշխանությունը լուրջ կասկածի տակ կարող է դրվել»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Սևանը ջրամբար չէ: Մենք բազմիցս արդեն ասել ենք, սակայն ջրային ռեսուրսների կառավարման հարցերով զբաղվող պետական այրերը դժվարանում են դա հասկանալ և Սևանա լճի ջրային ռեժիմը վերածել են ջրամբարային ռեժիմի. մեկ բարձրացնում են, մեկ՝ իջեցնում: Իսկ լճում ընդհանրապես ջրային ռեժիմի տատանումներն իրենց բացասական հետևանքներն են ունենում ամբողջ էկոհամակարգի վրա. դրանք կարող են նաև սեյսմիկ վտանգ առաջացնել երկրում: Պետք է հասկանալ, ի վերջո, որ Սևանա լիճը կենդանի օրգանիզմ է, որտեղ պիտի հավասարակշռություն հաստատվի, և դա ինչ-որ տնտեսական նպատակով կատարվող քայլ չէ: Այս ամենի հիմքում ընկած է անպատասխանատվությունը:
Ալբերտ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական օրենսգրքով այս հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Շատերի համար ձմերուկ գնելը նման է լոտոյի խաղարկությանը՝ կամ շահում ես, կամ պարտվում: Տեսանյութում ձմերուկ վաճառող կինը պատմում է՝ ինչպես է պետք ընտրել ամենաքաղցր ձմերուկները:
Հարցին, թե ինչ պետք է անեն հայկական լրատվամիջոցները, որպեսզի վրացական լրատվամիջոցները ավելի շատ հղում տան հայկական տեղեկատվությանը՝ նա պատասխանեց. «Պետք է ռուսալեզու և անգլիալեզու տարբերակներով հաղորդեն իրականությունը, և հրատապ, այլ ոչ էթե նույն տեղեկատվությունը տարածեն հայերենով, մեկ-երկու օր հետո նոր մյուս լեզուներով: Այդ դեպքուն նրանք կկարողանան ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության հետ զուգահեռ ներկայացնել նաև հայկականը»:
Վարչապետ Աբրահամյանի առաջարկով նախ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ստեղծվող հնարավորությունների, ՀՀ կառավարության կողմից առաջարկվող միջոցառումների և ֆինանսավորման գործիքների վերաբերյալ, այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն:
Այս բաժանմունքի մասնագիտացումներից մեկն է հանդիսանում հեպատոլոգիական հիվանդությունների բուժումը՝ մասնավորապես հեպատիտ B և հեպատիտ C ինֆեկցիայի, ալկոհոլի չարաշահման կամ այլ բարդ հիվանդությունների հետևանքով առաջացած լյարդի ցեռոզի բուժումը:
Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ ընկերությունն իր վրա է վերցնում 600 մլն դոլարի ներդրումների իրականացումը՝ դրա փոխարեն ակնկալելով, որ կառավարությունը կտրամադրի հարկային արտոնություններ կայանի համար անհրաժեշտ սարքավորումների ներկրման նպատակով, ինչպես նաև կապահովի կայանին գազի երաշխավորված մատակարարումներ:
Փոխնախարարին անհանգստացնում է քրիստոնյա հայերի վերաբերմունքը իսլամացած հայերի նկատմամբ. «Ես չեմ հասկանում, թե ինչ տարբերություն կա իսլամացած հայի (որին պարտադրել են իսլամը, նա չի ցանկացել ընդունել) և այն հայի միջև, որն Առաքելական եկեղեցու հետևորդ է: Ճակատագրով նրանք ավելի ողբերգական կյանք են ապրել, քան թե մենք, և պարտավոր ենք նրանց ընդունել իբրև հայի: Նրանց թիվը թուրքական իշխանությունների կողմից նշվում է 2-4.5 միլիոն, բայց իրենց մեջ կան հետազոտողներ, որոնք հստակորեն պնդում են, որ ծպտյալ և իսլամացած հայերի թիվը հասնում է մինչև 8 միլիոն:
սկսած տարվա սկզբից տարբեր պատճառներով ձախողվել են մոտավորապես 390 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ գործարքներ:
Վիրահատությունների մեծ մասը տեղի է ունենում նվազագույն ներխուժման միջոցով, ինչը թույլ է տալիս խուսափել նյարդերի և հյուսվածքների վնասվածքներից վիրահատության ընթացքում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 10-րդ և 11-րդ փողոցների, Մանթաշյան փող. և 1-ին նրբանցքի, Գ.Նժդեհի 1-19, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Եղ. Թադևոսյան 1-9, Արարատյան 1-10, Բագրատունյաց 11, 39 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Բագրատունյաց փողոցի մյուս համարներում կդիտվի ջրի ճնշման անկում:
«Ես նոյեմբերի 5-ին եմ իմացել, որ երթ է լինելու, իջել եմ Ազատության հրապարակ և տեսել խառնաշփոթը: Ես փորձել եմ պաշտպանել հայրիկիս, որից հետո բերման եմ ենթարկվել, որից հետո ոստիկանությունում ինձ ասեցին, թե հայրս ու իր ընկերներները մահացել են»:
Ֆիլմի ավարտից հետո երիտասարդ ռեժիսորը` Ումուտ Բոզյըլը, պատմեց իր մասին, անդրադարձ կատարեց ֆիմի առանձին հատվածների և պատասխանեց հանդիսատեսի հարցերին: Գազիանթեպի (Այնթափ) համալսարանի ուսանող Ումուտը կիսվեց ֆիլմի նկարահանման հետ կապված դժվարությունների մասին` ավելացնելով, որ, անշուշտ, հեշտ չի եղել «Ցեղասպանություն» բառը պարունակող, հայ համայնքի խնդիրների մասին պատմող ֆիլմով ներկայանալ Թուրքիայի հանդիսատեսին: Ումուտը նաև ընդգծեց, որ ամեն անգամ ֆիլմի դիտումից հետո դահլիճում կատարյալ լռություն է տիրում: Ֆիլմը մարդկանց ստիպում է մտածել և բարձրաձայնել այնպիսի հարցերի մասին, որոնց մասին խոսելը տարիներ շարունակ Թուրքիայում արգելված է եղել:
«Տուրիզմը հնարավորություն է՝ զարգացնելու տնտեսական բոլոր ոլորտները: Այս տարի ևս ունենք հյուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, տարբեր երկրներից: Խանութներից գնում ենք գինիներ՝ իրենց կլասիֆիկացիայով, և անցկացնում ենք մրցույթ, թե որ գինին է հաղթող համարվում: Դա շատ արդար մրցույթ է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մեր գինեգործներն էլ իրենց հետ մրցեն: Անգամ տնական գինիների մրցույթ ենք անցկացնում և մարդիկ հասկանում են, որ որակի վրա պետք է աշխատել»:
«Միակ մեխանիզը, դա Մինսկի խումբն է: Մենք պետք է բոլորս հասկանանք՝ Մինսկի խումբը, երբ խոսում է իրար հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծելու մասին, եթե հիմա դա այդպես է, Մինսկի խումբը պետք է հստակ գործի: Ադրբեջանի վրա գործող ճնշող մարմինը կարող է լինել Մինսկի խումբը, կամ ցանկացած պետություն, որի ներկայացուցիչը կա Մինսկի խմբում»:
Հոգեբանական առումով` տերմինները նույնպես կարևորվում են։ Օրինակ, հայկական զինուժի մասին խոսելիս ադրբեջանական ԶԼՄ-ները օգտագործում են ոչ թե «հակառակորդ» տերմինը (ինչպես մենք), այլ թշնամի։
Աշխատակազմի ղեկավար Հուսիկ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շինաշխատանքները կատարելու ընթացքում նոր բացահայտումներ են արվել. «Երբ արդեն փորում էինք զրոյական կետը գտնելու համար, վանքի հյուսիսարևմտյան հատվածում հայտնաբերեցինք մի շարք կոթողներ՝ խաչքարեր, կաթողիկոսների ու տերտերների գերեզմաններ: Դրանք իհարկե թողել ենք իրենց տեղերում, քանի որ իրավունք էլ չունենք տեղաշարժելու, բայց մի փոքր ուղղելու խնդիր կա»:
Շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել. տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500կգ հումք:
«Ռուսական կողմի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի նախաձեռնությունը հստակ ազդանշան դարձավ առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորումն այլընտրանք չունի և խաղաղարար ջանքերի խաթարման ցանկացած փորձ անթույլատրելի է: Կարևոր է, որպեսզի տվյալ ազդանշանը հասնի Ադրբեջանի ղեկավարությանը, որը դեռևս հանդիպման նախօրեին սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ»:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի Ստերիոտաքսիկ և ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության բաժանմունքի գործունեության առարկան չբուժվող, խրոնիկ հիվանդություններն են, որոնք ենթական չեն դեղորայքային բուժման:
«Մեզ ամենահաճախ տրվող հարցն այն էր, թե արդյո՞ք միջազգային կազմակերպություններում տեղյակ են ղարաբաղյան խնդրի մանրամասներին, մեր պայքարի արդարացի լինելու մասին: Այն մարդիկ, ովքեր պահում են առաջին գիծը, ուզում են տեղեկացված լինել՝ արդյո՞ք թիկունքում ևս աշխատանք կատարվում է, արդյո՞ք այդ աշխատանքն արդյունավետ է: Ի վերջո, զինվորը, հրամանատարն ուզում են իմանալ, որ իրենք միայնակ չեն, և մենք բոլորս մի ընդհանուր գործ ենք կատարում: Ես կարծում եմ, որ մենք պետք է սահման գնանք ոչ միայն նման սրացումների դեպքում, այլ նույնիսկ ստանդարտ իրավիճակներում: Առաջիկայում նախատեսվում է խորհրդարանականների այց Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր` Այգեպար, Չինարի, Բարեկամավան»,- ասաց Ն. Զոհրաբյանը
«Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով գործում է, և որ որոշակի կուտակումներ են առաջացել մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում»,- ասված է գրառման մեջ:
«Ինձ համար բավականին զարմանալի էր, որ երբ Կարեն Պետրոսյանը հատել էր սահմանը, Պաշտպանության նախարարության խոսնակն ասաց՝ այդ հարցով մեզ մի´ դիմեք, այլ դիմեք ոստիկանություն և քաղաքական իշխանություններին: Ես սգում եմ այդ ողբերգության համար, բայց պատկերացրեք, եթե այդ նույն տեղով մտներ ադրբեջանական դիվերսիոն մի խումբ: Սա նշանակում է սահմանների բառադիություն, որ Կարեն Պետրոսյկանը ազատ անցել է Ադրբեջանի սահմանը, գյուղ է մտել: Հարբած լիներ, թե ինչ լիներ` նա չպիտի կարողանար անցնել: Հստակ սահմաններ պետք է լինեին՝ ցանկապատ պետք է լիներ, առնվազն սլաքներ պետք է լինեին, որ այնտեղ Ադրբեջանն է, զգույշ եղիր և այլն»-, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Լազեր-նեֆրոսկոպի ամփոփ համակարգը թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել միջամտության բարդությունը, և այն անցկացնել շատ հստակ, այլ նաև նվազագույնի հասցնել ներքին արյունահոսությունը»: